Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարել է, որ ցնցված է նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում տեղի ունեցած բազմակի ահաբեկչություններից:
«Ցնցված ենք Փարիզի սարսափելի հարձակումներից: Մեր համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին եւ նախագահ Օլանդին: Նրանք մեր մտքերում են»,-ասվում է Յագլանդի հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին երեկոյան ահաբեկչություններ են տեղի ունեցել միաժամանակ 6 տարբեր վայրերում:
Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 153 մարդ:





























