Բավարիայի ոստիկանությունը նոյեմբերի 12-ին ձերբակալել է մի տղամարդու, որը ենթադրաբար կարող է լինել Փարիզի ահաբեկչությունները կազմակերպած զինյալների աջակիցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական մամուլը։

Նշվում է, որ չեռնոգորիացի տղամարդու մեքենայում անվտանգության աշխատակիցները ատրճանակներ, հրացաններ, զինամթերք եւ  մի քանի կգ տրոտիլ են գտել։