Փարիզի «Բատակլան» թատրոնի վրա հարձակված ահաբեկիչների մեջ կին է եղել, տեղեկացնում է  Europe1 ռադիոն՝ վկայակոչելով ականատեսների։ 

Համերգին ներկա հանդիսատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է թատրոն մտել երեք ահաբեկիչ, որոնց թվում մի կին է եղել, տեղեկացնում  է Gazeta-ն։

Պաշտոնական տվյալների համաձայն, Փարիզում ահաբեկչական գործողությունների շարքի հետեւանքով առնվազն  128 մարդ է զոհվել։ Լրատվամիջոցները տեղեկացնում են 150 զոհվածի մասին։ Փարիզի ոստիկանությունը տվյալներ ունի ութ ահաբեկչի մահվան մասին։ Նրանցից յոթը մահապարտի գոտի են օգտագործել, տեղեկացրել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը։ Փարիզում արտակարգ դրություն է մտցվել։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքով, Ֆրանսիայում նոյեմբերի 14-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների շարքի պատասխանատուն ԻՊ գրոհայիններն են։