Ավստրալիայում մուսուլմանների կուսակցություն է հայտնվել։ Նոր միավորումը կոչվում է «Ավստրալիայի մուսուլմանների կուսակցություն», եւ նրա առաջնորդի խոսքով՝ ինքը պատրաստվում է մասնակցել երկրի սենատի ընտրություններին։

Ավստրալիայում բնակվում է մոտ կես մլն մուսուլման, սակայն խորհրդարանի 250 պատգամավորներից իրեն մուսուլման է ճանաչում մայն մեկ մարդ։

Կուսակցության հիմնադիր, Սիդնեյի բնակիչ Դիա Մոհամմեդն ասում է, որ կրոնական սկզբունքով կուսակցություն հիմնելու որոշումը պայմանավորված էր նաեւ Փարիզի դեպքերով, փոխանցում է  BBC-ի Ռուսական ծառայությունը։

Կուսակցության առաջնորդը նշել է, որ Ավստրալիայի մուսուլմանները լսելի լինելու ավելի շատ հնարավորություն պետք է ունենան։

Միաժամանակ լրագրողները նշում են, որ Մոհամմեդի ընտրվելու շանսերը բավական փոքր են։