Իսրայելի իշխանությունները օրենքից դուրս են հայտարարել երկրում խոշորագույն իսլամական կազմակերպություններից մեկը եւ այս գիշեր մասշտաբային ոստիկանական գործողություն են իրականացրել՝ առգրավելով այդ կազմակերպության գույքն ու ակտիվները:

Իսրայելի ռազմաքաղաքական կառավարությունը «Իսլամական շարժման» հյուսիսային թեւին» մեղադրել է «ստի ու հրահրման արշավ» սկսելու մեջ, որը զգալի չափով նպաստել է Մերվաոր Արեւելքում ներկա բռնկումներին: Այդ բռնկումները վերջին երկու ամսում 14 իսրայելցու եւ 80 պաղեստինցու մահվան պատճառ են դարձել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Կառավարությունը… վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախագահությամբ որոշել է «Իսլամական շարժման» հյուսիսային թեւին» Իսրայելում անօրինական կազմակերպություն է հռչակել»,-ասված է կառավարության հաղորդագրության մեջ: