Ֆինլանդիայի քաղաքացիները 3 անգամ գերագնահատում են երկրում ապրող մուսուլմանների թիվը, գրում է Yle-ն:

Այս մասին են վկայում Lannen Media լրատվական գործակալության անցկացրած հարցման արդյունքները: Հաղորդվում է, որ դրա պատճառը այդ խնդրի մեծամասշտաբ քննարկումներն են: Միջինում հազար հարցվածների գնահատականով՝ Ֆինլանդիայում ապրող մուսուլմանների թիվը կազմում է 4.5 տոկոս այն դեպքում, երբ Միգրացիայի ինստիտուտի հաշվարկներով Ֆինլանդիայում բնակվում է 70 հազար մուսուլման, այսինքն՝ բնակչության 1.3 տոկոսը: Հաղորդագրության նմեջ նշվում է նաեւ, որ Եվրոպայում մուսուլմանների թիվը 5.8 տոկոս է, սակայն հարցվածները կարծում են, որ այդ թիվը 15 տոկոս է, փոխանցում է Gazeta-ն: