Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը  չի պատրաստվում կրկին հավակնել հանրապետության ղեկավարի պաշտոնին: «Ես աջակցում եմ Ռուսաստանի նախագահի քաղաքականությանը՝ միտված տարածաշրջանների ղեկավարների համալրմանը եւ չեմ պատրաստվում հերթական ժամկետի գնալ եւ հավակնել Կալմիկիայի նախագահի պաշտոնին: Հոկտեմբերի 24-ին լրանում է իմ 4-րդ ժամկետը Կալմիկիայի նախագահի պաշտոնում, եւ ես անհնար եմ համարում 5-րդ ժամկետի գնալը»,- ասել է Իլյումժինովը «Ինտերֆաքսին»:

«Ես կաջակցեմ ցանկացած թեկնածության Կալմիկիայի ղեկավարի պաշտոնում, որը կառաջարկի «Եդինայա Ռոսիան»,- ասել է Իլյումժինովը եւ հավելել, որ շարունակելու է իր աշխատանքը ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում:

Իլյումժինովի հեռացումը հերթականը կլինի այս տարի տեղի ունեցած հրաժարականների շարքում: Վերջինը Բաշկիրիայի նախագահի պաշտոնից Մուրտազ Ռախիմովի հրաժարականն էր: