Մեծ Բրիտանիայում քրիստոնեության համակիրների թիվը նվազում է, դրա համար էլ երկրի հասարակական կյանքը պիտի ավելի  «բազմակարծային բնույթ կրի», գրում է  The Independent թերթը:

Այդ կապակցությամբ փորձագետների խումբն առաջարկում է փոխել հիմնական պետական ընթացակարգերը, ինչպես, օրինակ, թագադրությունը, նաեւ կրճատել լորդերի պալատում եպիսկոպոսների թիվը, որպեսզի ճամփա բացվի այլ կրոնների առաջնորդների համար: 

Երկամյա հետազոտությունը ցույց  է տվել, որ ներկայումս հինգ բրիտանացուց միայն երկուսն է քրիստոնյա: Իսլամը, հինդուիզմը եւ սիկհիզմը հուդայականությունից առաջ են անցել  Մեծ Բրիտանիայում առավել տարածված կրոնի կարգավիճակում: Ընդ որում, վերջին 30 տարվա ընթացքում զգալիորեն աճել է աթեիստների եւ այն մարդկանց թիվը, որոնք իրենց ոչ մի կրոնի չեն դասում: Եթե   1983-ին բրիտանացիների սոսկ մեկ երրորդն էր նման դիրքորոշում արտահայտում, ապա  2014-ին երկրի քաղաքացիների կեսը իրեն աթեիստ կամ ագնոստիկ է համարում, գրում է   Gazeta-ն:

Փորձագետները նաեւ առաջարկում են փոփոխություններ մտցնել կրթական ծրագրերում` դա բացատրելով նրանով, որ այդ ծրագրերում  «կրոնը միայն դրական լույսի ներքո է պատկերվում»: Նշվում է, որ երեխաներին չեն պատմում, թե կրոնն ինչպես է նպաստում ամրապնդելու այնպիսի խնդիրների վերաբերյալ կարծրատիպերը, ինչպիսիք են սեռական կողմնորոշումը կամ ռասայական պատկանելիությունը: