Նանկայի համալսարանի մի խումբ չինացի գիտնականներ Great Wall ընկերության հետ համատեղ մեքենա են մշակել, որը կառավարվում է ուղեղի ազդակներով, հայտնում է TechInsider-ը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ուղեղի ազդակների միջոցով կարող է ստիպել հետ ու առաջ տանել մեքենան, արգելակել եւ կանգ առնել, ինչպես նաեւ արգելափակել եւ արգելաբացել դռները, հայտնում է Gazeta-ն։
Կառավարումն իրականացվում է սարքի միջոցով, որը հաշվում է մարդու ազդակները եւ փոխանցում մեքենային։ Ինչպես նշում է մեքենայի հեղինակների Չժան Չժաոն, մեքենայում կա 16 հաղորդիչ, որոնք արձանագրում են կոդազերծում վարորդի Էլեկտրաէնցեֆալոգրամաները։




























