Գամբիայի նախագահ Յայա Ջամեն այսօր՝ դեկտեմբերի 12-ին երկիրը հայտարարել է իսլամական հանրապետություն: Այս մասին ասված է երկրի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:

«Ասյօրվանից Գամբիան իսլամական պետություն է: Մենք կդառնանք պետություն, որը կհարգի քաղաքացիների իրավունքները»,-ասված է հայտարարությունում:

Գամբիայի բնակչության մոտ 90 տոկոսը (1,7 մլն մարդ) իրեն մահմեդական է համարում, սակայն մինչ օրս պետությունը պետական կրոն չի ունեցել:

Ներկայումս աշխարհում գոյություն ունեն եւս 4 իսլամական պետություններ՝ Իրանը, Պակիստանը, Աֆղանստանն ու Մավրիտանիան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: