Վիջինիայի բոլոր դպրոցները փակվել են այսօր՝ դեկտեմբերի 18-ին, «իսլամիստական» տնային աշխատանքի պատճառով: Ինչպես հաղորդում է CNN-ը, սկանդալի պատճառը գեղագրություն սովորելն է եղել:

«Սա շահադա է, իսլամում հավատի վկայություն, գրված արաբերենով: Փորձիր նկարել այն: Դա կօգնի քեզ պատկերացնել գեղագրության ողջ գեղարվեստական բարդությունը»,-ասված է աշակերտների հանձնարարության մեջ:

Այն հասարակական բուռն դժգոհություն է առաջացրել, որի հետեւանքով նահանգի իշխանությունները որոշել են բոլոր դպրոցները մեկ օրով փակել: «Դպրոցները ողջ երկրով մեկ կփակվեն դեկտեմբերի 18-ին, թեեւ սովորողների համար վտանգ չկա»,-ասված է կրթական իշխանությունների հայտարարությունում:

Շատ վրդովված ծնողներ մտածել են, որ իրենց զավակներին փորձում են հակել իսլամի ընդունման: Նրանք կոչ են արել հեռացնել աշխատանքից ուսուցչուհուն, սակայն պարզվել է, որ նա չի հորինել այդ հանձնարարությունը, այլ վերցրել է համաշխարհային կրոնների դասագրքից: