ԱՄՆ Վիրջինիայի նահանգի Օգաստայի շրջանի իշխանությունները որոշել են ուրբաթ փակել բոլոր դպրոցները բողոքի ալիքի պատճառով, որն առաջ էր եկել այն  բանից հետո, երբ տեղի դպրոցի ուսուցչուհիներից մեկը երեխաներին իսլամի գեղագրության մասին տնային հանձնարարություն էր տվել:

Ինչպես հայտնում է CNN-ը, աշակերտները  տնային հանձնարարություն էին ստացել նկարել արաբերեն շահադան (իսլամում Ալլահին հավատալու վկայություն): Տնային հանձնարարությունը նպատակ ուներ երեխաների մոտ պատկերացում ձեւավորել գեղագրության բարդության մասին:

«Չնայած այն հանգամանքին, որ աշակերտների համար կոնկրետ վտանգ չկար, դպրոցները դեկտեմբերի 18-ին փակ են լինելու»,- հայտնել են Օգաստայի դպրոցների հանձնաժողովից:

Ծնողների մոտ հանձնարարությունը բողոքի ալիք է առաջ բերել: Նրանք կարծում են, որ դա երեխաներին իսլամադավան դարձնելուի փորձ է: