Բրյուսելի քրեական դատարանը 18 ամսվա ազատազրկման է դատապարտել Բելգիայի քաղաքացուհի Ստֆեանի Ջատոյին՝ փաստաթղթերը ստուգելու ժամանակ իր նիքաբը հանելուց հրաժարվելու եւ ոստիկաններին հարվածելու համար:
2012թ. մուսուլման կինն իր արարքով բողոքի ցույց էր հրահրել Մոլենբեկ Սեն Ժանի մուսուլման երիտսարդների շրջանում:
Կինը հրաժարվել է բացել դեմքը եւ գլխի հարվածով կոտրել է ոստիկաններից մեկի քիթն ու 2 ատամը: Ոստիկանական տեղամասում ըմբոստ կինը վնասվածքներ է հասցրել եւս մի քանի ոստիկանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկաններին ընդդիմանալու համար դատարանը Ջատոյին տուգանել է նաեւ 2.5 հազարից 7.2 հազար եվրո տուգանքի:




























