Սոմալիի կառավարությունն իր երկրի քաղաքացիներին արգելել է տոնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Տոներն այսուհետ ճանաչվել են որպես իսլամի մշակույթին հակասող, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Կրոնի հարցերով նախարար Մուհամմեդ Հայրոուն հայտնել է, որ նման տոներն ավերում են մուսուլմանական համայնքի հավատը:

«Բոլոր հատուկ ծառայություններին հանձնարարվել է դադարեցնել  կամ ցրել նման տոնակատարությունները: Չպետք է նման բան լինի», — ասել է նա: