Ղրիմի Նիժնեգորոդսկի շրջանի Ժելյաբովկա գյուղում փորձ է արվել այրել մահմեդական աղոթատունը, տեղեկացրել է շրջանի մահմեդականների հոգեւոր վարչությունը (ՄՀՎ):
«Նախնական վարկածի համաձայն, չարամիտը պատուհանը ջարդելով ներթափանցել է մզկիթ: Աղոթատանը չարամիտն այրել է մահմեդական գրականությամբ եւ Ղուրան սուրբ գրքի օրինակներով պահարանը: Բարեբախտաբար կրակը չի հասցրել տարածվել ամբողջ տարածքում, հրդեհի հետեւանքով այրվել է սենյակի մի անկյունը, որտեղ գտնվել են գրականությամբ պահարանը եւ աղոթքի գորգերը, գրում է Gazeta-ն:
Ինչպես տեղեկացրել են ՄՀՎ-ից, դա աղոթատունն այրելու առաջին փորձը չէ: Նշվում է, որ գյուղի մահմեդականները մտահոգված են տեղի ունեցածից, որովհետեւ դեկտեմբերի 23-ին նշվել է Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը


























