BMW-ն 2016թ. ինքնավար կառավարման համակարգով կոնցեպտ մեքենա կներկայացնի: Մեքենան կթողարկվի բավարական ապրանքանիշի 100-ամյակի կապակցությամբ: Այս մասին  հայտնում է Autocar-ը՝ վկայակոչելով ավտոկոնցեռնի մարքեթինգի եւ վաճառքի բաժնի ղեկավար Իեն Ռոբերթսոնին:

Նրա խոսքով՝ ինքնակառավարվող սերիական մեքենան պետք է հայտնվեր 5 տարուց, սակայն կան մի շարք գործոններ, որոնք կարող են հետաձգել դրա արտադրությունը մինչեւ 2030թ., փոխանցում է Motor-ը:

«Այդ պատճառներից մեկը բարոյական դիլեման է: Թե օրինակ ինչ որոշում պետք է կայացնի համակարգը այն վիճակում, երբ բեռնատարը պետք է գրեթե հարվածի ձեր մեքենային: Փրկի ձեզ՝ դուրս գալով երթեւեկելի հատվածից եւ դրանով իսկ բախվի այլ մեքենայի կամ վթարի ենթարկի հետիոտնին, թե թույլ տա, որ բեռնատարը բախվի ձեզ: Մենք դեռեւս պատրաստ չենք պատասխանել այդ հարցերին», – ասել է Ռոբերթսոնը: