«ԱվտոՎԱԶ» ընկերությունը հունվարի 4-ին սկսել է Lada Xray նոր քրոսովերի պատվերների ընդունումը: Մոդելի վաճառքը կսկսվի փետրվարի 15-ին: Գինը սկսվում է 600 հազար ռուբլուց: Առաջին մեքենաները վաճառքի կհանվեն 12 լավագույն մատակարարներին, որոնք նախորդ տարի բարձր ցուցանիշ են գրանցել: Դրանից հետո դրանք վաճառքի կհանվի Ռուսաստանի մյուս ավտոսրահներում:

Lada XRay-ը կունենա 106 կամ 114 ձիաուժ հզորությամբ բենզինի շարժիչ մեխանիկական կամ ավտոմատ փոխանցման տուփով, հայտնում է Svopi-ն: