Ford ընկերությունը որոշել է իր մեքենաները հագեցնել Apple CarPlay եւ Android Auto գործառույթներով, որպեսզի ինտեգրի մեքենաների մուլտիմեդիայի համակարգերը համապատասխանաբար iOS եւ Android օպերացիոն համակարգերին: Այդ գործառույթը կստանան SYNC 3 համալիրներ ունեցող մեքենաները:

Առաջին մեքենան, որը կունենա Apple CarPlay եւ Android Auto գործառույթները, կլինի Escape քրոսովերը: Ավելի ուշ այդ գործառույթը կհայտնվի այլ մոդելներում, հայտնում է Motor-ը: