Ամերիկա- չինական Faraday Future ընկերությունը ներկայացրել է իր դեբյուտային նախագծի՝ կոնցեպտուալ էլեկտրոքարի առաջին պատկերները: Դրա սերիական տարբերակը կարող է դառնալ Tesla Model S սեդանի մրցակիցը: Նորույ թը, որը ստացել է FFZERO1 անվանումը, ունի չորս էլեկտրական շարժիչ՝ 1000 ձիաուժ ընդհանուր հզորությամբ:

Մոդելի ճշգրիտ բնութագրերը դեռ բացահայտված չեն: Հայտնի է միայն, որ հարյուր կմ/ժ մեքենան կկարողանա բացել երեք վայրկանից էլ քիչ ժամանակում, իսկ առավելագույն արագությունը կկազմի ավելի քան 320կմ/ ժ:

Կոնցեպտի զանգվածը անհայտ է, հայտնում է motor.ru–ն:

Ավելի մեծ հարմարավետություն ապահովելու համար վարորդական բազկաթոռը պատրաստված է հատուկ նյութից ու գտնվում է 45 աստիճանի անկյան տակ: Բացի դրանից, ղեկի վրա հնարավոր կլինի սմարթֆոն տեղադրել: Ավտոմեքենան սարքավորված կլինի ինքնավար կառավարման համակարգով:

Faraday Future FFZERO1 –ի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ հայտնի կդառնան  ավելի ուշ՝ հրապարակային պրեմիերայի նախօերին, որը տեղի կունենա սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում: Ցուցահանդեսը կկայանա Լաս Վեգասում հունվարի 6-ից 9-ը: