Չինական լրատվամիջոցների տրամադրության տակ են հայտնվել տեղացի Baojun ավտոարտադրողի նոր E100 էլեկտրակարի առաջին  «կենդանի պատկերները»: Մեքենան նախատեսված է բացառապես չինական ավտոշուկայի համար: Ակնկալվում է, որ նորույթի ներկայացումը տեղի կունենա արդեն այս տարվա գարնանը Պեկինի ավտոցուցահանդեսին, իսկ աշնանը էլեկտրակարը վաճառքի կհանվի:  

Լուսանկարներում պատկերված Baojun E100-ը սպիտակ, նարնջագույն երանգներով թափք ունի, համանման գունային լուծում ունի նաեւ նորույթի սրահը: Բացի այդ,   Baojun E100-ի ինտերիերը սարքերի ամբողջությամբ թվային պանել է ստացել:  

Ավտոարտադրողի համար Baojun E100-ը մոդելային շարքի առաջին նմուշն է: Նախնական տվյալների համաձայն, մեկ լիցքավորմամբ էլեկտրամոբիլը կկարողանա մոտ   100 կմ անցնել: Մեքենայի առավելագույն արագությունը 100 կմ/ժ է: