«Audi» ընկերությունը Լաս Վեգասում սպառողական էլեկտրոնիկայի   CES ցուցահանդեսին ներկայացրել է ապագայի մուլտիմեդիական համակարգը:  Կոնցեպտուալ ինտերիերում հրաժարվել են MMI-ի  վերահսկիչ սկավառակից եւ անցում է կատարված բորտային եւ լրատվական-զվարճալի համակարգերի սենսորային կառավարման, տեղեկացնում է  www.autonews.ru-ը:

Սարքահարթակ-դիսփլեյը, որի վրա հնարավոր է տեսնել անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, նորություն չէ: Նման լուծումը   «Audi»-ն CES-ին ներկայացրել էր երկու տարի առաջ եւ առաջին անգամ կիրառել էր նոր սերնդի    TT սպորտկարում: Նոր վիրտուալ հարթակն ավելի լան է եւ  AMOLED տեխնոլոգիան է օգտագործում: Ի հավելումն  դրա, «Audi»-ն սարքահարթակի կենտրոնում երկու թաչսքրին է տեղադրել. վերեւինի վրա երեւում են նավիգացիոն հուշումները եւ այլ տեղեկություններ, իսկ ներքեւինի վրա տեղադրված են կառավարման, մուլտիմեդիայի, կլիմայի վերահսկողության, նստատեղերի տաքացման վիրտուալ կոճակները: Ապագա ինտերիերում MMI-ի  վերահսկիչ սկավառակ չի նախատեսված: