Ճապոնական «Mazda» ընկերությունը հայտնել է ԱՄՆ-ի տարածքում վաճառված ավելի քան 350000 մեքենայի համար սերվիսային արշավի մասին: Ինչպես գրում է Kolesa.ru կայքը, նոր հետկանչի տակ են ընկել ԱՄՆ-ին վաճառված 2003 – 2008 մոդելային տարվա «Mazda 6»-երը, 2006 – 2007 տարվա «Mazda Speed 6»-երը, ինչպես նաեւ 2004-ին թողարկված «RX-8» սպորտկարերը:
Ընդհանուր առմամբ սերվիսային արշավը վերաբերում է ավելի քան 374000 օրինակի, որոնցում «Takata»-ի արտադրության թերի անվտանգության բարձիկներ են տեղադրված:




























