Դեթրոյթի մոտորշոուի ժամանակ հայտնի են դարձել «Տարվա լավագույն հյուսիսամերիկյան մարդատար մեքենա եւ ամենագնաց» ամենամյա մրցույթի հաղթողները։ Մարդատար մեքենաների մեջ առաջին տեղը զբաղեցրել է Honda Civic-ը, իսկ քրոսովերների դասում՝  Volvo XC90-ը։

Civic-ից բացի, հաղթանակին հավակնում էին Chevrolet Malibu սեդանը եւ Mazda MX-5-ը, որը անցյալ տարվա դեկտեմբերին ստացավ «Ճապոնիայի տարվա լավագույն մեքենա» մրցանակը։ Civic-ի համար այս հաղթանակն առաջինն էր 2006թ.-ից հետո, փոխանցում է Motor-ը։

Ամենագնացների դասում Volvo-ի հետ առաջին տեղի համար պայքարում էին Honda Pilot-ը եւ Nissan Titan XD-ն։