Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի E դասի սեդանը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Autocar-ը։
Նոր E դասի սեդանը արտադրվել է Mercedes-Benz-ի վերջին մոդելների՝ S դասի եւ C դասի ոճով։ Սեդանն ունի բոլորովին նոր ինտերիեր։
Մեքենայում կա անվտանգության նոր համակարգ եւ էլեկտրոնային օգնականներ, մասնավորապես Drive Pilot քրուիզ քոնթրոլ, որն ինքնուրույն հեռավորություն է պահպանում առջեւից ընթացող մեքենայից, վերահսկում է արագության սահմանափակումները։
Մոդելը նաեւ ստացել է մինչեւ 100 կմ/ժ արագությամբ ընթանալիս բախումը կանխող համակարգ, անվարորդ կայանելու գործառույթ, այլ մեքենաների հետ տեղեկություն փոխանակելու եւ վարորդի վիճակը հսկող համակարգեր։


























