Գերմանական BMW ավտոկոնցեռնը 2015-ին վաճառված մեքենաների թվով ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է MarketWatch-ը:
2015-ին BMW կոնցեռնը 2,25 մլն ավտոմեքենա է իրացրել, ներառյալ կոմպակտ մեքենաների MINI ապրանքանիշի` վաճառքի 6,1 տոկոս աճ արձանագրելով: Անցյալ տարի BMW-ի 1,9 մլն մեքենա է վաճառվել` 6,2 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ, գրում է Gazeta-ն:
BMW մոտոցիկլերի վաճառքն ավելացել է 11 տոկոսով, մինչդեռ շքեղ Rolls-Royce ավտոմեքենաներինը նվազել է 7 տոկոսով:


























