Nissan ընկերությունը Դեթրոյթյան ավտոսալոնում ներկայացրել է կոնցեպտուալ    Titan Warrior պիկապը` Titan-ի սերիական նմուշը, որի էքստերյերն ու ինտերյերը նախատեսված են ամենաանանցանելի ճանապարհների համար:  Ինչպես պարզաբանել են ստեղծողները`  «Նիսանի» ամերիկյան դիզայն-բյուրոյի աշխատակիցները, իրենք ցանկանում էին ավտոմեքենայում արտացոլել հին հունական զինվորի կերպարը: 

Նախագծի հիմքում  Titan-ի Crew Cab տարբերակն է: Կախոցի ամբողջական վերամշակման եւ ամենագնացի անիվների տեղադրման շնորհիվ մեքենայի բարձրությունը մեծացել է  1998 մմ-ից  2070 մմ-ի, իսկ հավելյալ թափքային տարրերը լայնությունը  2047 մմ-ից մեծացրել են 2199 մմ-ի: Հատուկ ծածկը ներառում է անվային կամարների ընդլայնում, կարբոնային արգելակիչներ, եզրերին, դիմային եւ հետեւի թափարգելներին հատուկ ներդիրներ, ինչպես նաեւ տանիքին ամենագնացի լուսարձակներ, տեղեկացնում է Motor-ը:

Դիզայներները վերամշակել են նաեւ պիկապի օպտիկան. գլխադիր լույսի լուսարձակներում լուսատեխնիկան իրականացված է բումերանգի տեսքով, իսկ հետեւի լուսարձակներինը`  «T» տառի: Բացի այդ, ստանդարտ մեքենայի համեմատ էականորեն փոփոխված է ինտերյերը: Դիմային պանելի վրա ամենագնացային ռեժիմների կառավարման բազմաթիվ կոճակներ են հայտնվել, իսկ կենտրոնական կոնսոլի մեջ ներկառուցվել են ըմպելիքների սառեցման եւ տաքացման կոնտեյներներ: 

Պիկապի ուժային հատվածը փոփոխությունների չի ենթարկվել: Նախատիպի կապոտի տակ ստանդարտ հինգլիտրանի   Cummins V8 տուրբոդիզել է տեղադրված 310 ձիաուժ հզորությամբ (պտտման պահը` 752 Нм): Փոխանցումների տուփը վեցաստիճանանի «ավտոմատ» Aisin է:

Նախագիծը նախապատրաստվել էր նոր  «Տիտանի» վաճառքի մեկնարկի պատվին, որի ներկայացումը տեղի է ունեցել Դեթրոյթում` անցյալ տարվա մոտորշոուում: ԱՄՆ-ում մեքենայի նվազագույն արժեքը կազմում է  40 հազար 290 դոլար: Թոփային տարբերակը գնահատված է 60 հազար 520 դոլար: