Շվեդիայի դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը հետաքննություն է սկսել Volkswagen գերմանական  ավտոկոնցեռնի դեմ մթնոլորտ վնասակար նյութեր արտանետելու գործով։ Այս մասին ասված է Շվեդիայի դատախազության հայտարարության մեջ։

«Դատախազ Ալֆ Յոհանսոնն այսօր կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում նախնական հետաքննություն է ձեռնարկել խարդախության եւ կեղծ տվյալներ տրամադրելու գործով»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Volkswagen-ը բռնվել է դիզելային շարժիչով որոշ մոդելների մեջ հատուկ սարքեր տեղադրելիս, որոնք թույլ են տվել էկոլոգիական թեստերի ժամանակ իջեցնել մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ցուցանիշը։

Հաղորդվում է, որ նման մեքենաներ ներկրվել եւ վաճառվել են Շվեդիայում։