Hyundai ընկերությունը հավանություն է տվել հինգտեղանի պիկապի սերիական թողարկմանը: Այդ մասին տեղեկացնում է Motoring պարբերականը` վկայակոչելով արտադրողի ամերիկյան ստորաբաժանման ղեկավար Դեյվի Զաուկովսկուն:
Զաուկովսկու խոսքով, այս պահին Hyundai-ում «համապատասխան պահի» են սպասում մոդելային գամայում պիկապի հայտնվելու մասին պաշտոնական հայտարարություն անելու եւ այն հոսքագծի վրա դնելու համար: Միաժամանակ դեռեւս հայտնի չէ ճշգրիտ ժամկետը, թե դա երբ կարող է տեղի ունենալ:
Նորույթը կստեղծվի Santa Cruz կոնցեպտ-կարի մոտիվներով, որի մեկնարկը տրվել էր մեկ տարի առաջ: Ընկերությունում հույս ունեին, որ նման ավտոմեքենան պիտի գրավի «Միլենիումի սերնդի» մարդկանց` նրանց, ով ծնվել է 80-ականներին եւ նոր հազարամյակը դիմավորել է երիտասարդ տարիքում, տեղեկացնում է Motor-ը:
Santa Cruz կոնցեպտ-կարը զինված էր 190 ձիաուժ հզորությամբ (406 Нм) երկուլիտրանոց դիզելային շարժիչով: Մեկ տարի առաջ ենթադրվում էր, որ սերիական տարբերակը կարող է շուկայում հայտնվել 2017 թվականին:


























