Գերմանիայում գրանցված Apollo գերմանաչինական ընկերությունը՝ Ռոլանդ Գումպերտի Gumpert ֆիրմայի իրավահաջորդը, ներկայացրել է իր առաջին մոդելի գովազդը: Լուսանկարի վրա պատկերված է ապագա նորույթի թափքը, որի կատարումն առայժմ չեն բացահայտում:

Ինչպես ենթադրում են լրատվամիջոցները, մեքենան կարող է ստանալ Arrow («Նետ»). անունը: Ավտոմեքենայի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, հայտնում է Motor-ը:

Ռոլանդ Գումպերտը, Gumpert Apollo սուպերքարի հիմնադիրը, ֆիրման վաճառել էր չինական Consolidated Ideal TeamVenture հոլդինգին ( որը 2015 թ. մայիսին ձեռք էր բերել սպորտքարերի իտալական արտադրող De Tomaso-ն ): Նոր սեփականատերերը վերանվանել են ֆիրման՝ օգտագործելով Գումպերտի մեքենայի անվանումը: Կոստրուկտորն ինքը հայտարարել է, մշակվող մոդելն ամբողջովին նոր է:

Gumpert Apollo սուպերքարի դեբյուտը 2005 թ. էր: Այն ուներ Audi –ի V8շարժիչ՝ 650 ձիաուժ հզորությամբ: Հետագայում թողարկվել էր նաեւ 860 ձիաուժ հզորությամբ տարբերակը,եւ Enraged հատուկ մոդիֆիկացիան, որը գերմանական դրոշի գույներով էր ներկված:

Apollo ընկերության առաջին սուպերքարի պրեմիերան կլինի մարտի սկզբին Ժնեւյան ավտոսալոնում: Ցուցահանդեսը կբացվի մարտի 3-ին ու կավարտվի մարտի 13-ին: