McLaren ընկերության ավտոմարզական ստորաբաժանումը սեփական մրցարշավային ակադեմիան է բացել, որը ձեւավորվել է երիտասարդ մրցարշավորդների աջակցության ծրագրից: Այս պահին դրան երեք մրցարշավորդ է մասնակցում: Այդ մասին հայտարարվել է Autosport International բրիտանական ցուցահանդեսին:
Մրցարշավային ակադեմիայի մրցարշավորդների կազմում են Ստրյուան Մուրը (20 տարեկան) եւ Ալեքս Ֆոնտանան (23 տարեկան), որոնք անցյալ սեզոնում հանդես են եկել համապատասխանաբար ճապոնական Ֆորմուլա-3-ում եւ GP3 առաջնությունում: Նրանք միացել են Էնդրյու Վաթսոնին (20 տարեկան), որը մինչ այդ արդեն մասնակցում էր «Մակլարենի» երիտասարդ ավտոմրցարշավորդների աջակցության ծրագրին: Անցյալ տարի նա International GT Open-ում առաջին տեղն էր զբաղեցրել եւ McLaren 650S-ում մասնակցել էր բրիտանական GT առաջնությանը: Հետագայում նրանց կմիանան այլ մրցարշավորդներ, որոնք կընտրվեն ընկերության կողմից, տեղեկացնում է Motor-ը:
Մուրը, Ֆոնտանան եւ Վաթսոնը այդտեղից կսկսեն աշխատել McLaren GT ստորաբաժանման մրցարշավային ինժեներների հետ, ներառյալ Բրունա Սեննան: Երիտասարդ մրցարշավորդների համար մրցարշավային սեփական ծրագիրը կմշակվի, որի օրացույցի մասին նախատեսված է հայտարարել հետագայում: Նրանք կկարողանան մասնակցել նաեւ «Մակլարենների թեստերին»:


























