ATS (Automobili Turismo e Sport) ընկերությունը ներկայացրել է իր հերթական մոդելը՝ Dieci թրեքային ավտոմեքենան։ Նորամուծությունը իտալական ընկերության վերածնումից հետո թողարկված երրորդ ապրանքային մեքենան է։

Սպորտքարի հիմքում ընկած է չժանգոտող պողպատից պլատֆորմը եւ ապակեթելից պատրաստված թափքը։ Dieci-ն ունի 190 ձիաուժ հզորությամբ Honda  մոտոցիկլետային շարժիչ՝ 1000 խ/սմ ծավալով։ Հզորության եւ ծավալի հարաբերակցությունը կազմել է մեկ տոննայի դիմաց 490 ձիաուժ։

Ավտոարտադրողը նշել է, որ մեքենայի կառուցվածքը թույլ է տալիս նաեւ այլ շարժիչներ տեղադրել, փոխանցում է Motor-ը։

Մեքենայի գինը սկսվում է 39.9 հազար եվրոյից։ Այն արդեն հասանելի է պատվեր տալու  համար։ Այս պահին իտալացիներն արդեն 15 պատվեր են ստացել։