Infiniti ընկերությունը London Art Fair ժամանակակից արվեստի բրիտանական խոշորագույն տոնավաճառում ներկայացրել է Q30 հեչբեքը, որը վերածվել էր արվեստի մեքենայի։ Մեքենայի վրա աշխատել էր գեղանկարչուհի Ռեյչել Դաքերը, որը  հայտնի է մետաղալարերից կերտած իր դիմաքանդակներով։ Նկարչուհին մեքենան պատել է 48 հազար պղնձե մեխերով։

Մեխերը սոսնձված են միայն մեքենայի կեսին։ Դաքերի խոսքով՝ յուրաքանչյուր մեխը սոսնձելու համար անհրաժեշտ է եղել մոտ 10 վայրկյան։ Այսպիսով՝ ողջ աշխատանքի համար նա ծախսել է 8 հազար րոպե կամ հինգ եւ կես օր, փոխանցում է Motor-ը։