Կոշիկի դիզայնի մշակմամբ եւ արտադրությամբ զբաղվող United Nude ընկերությունը Lo Res անվանումով ավտոմեքենա է մշակել: Նախագծի հիմքում Lamborghini Countach-ն է. հատուկ տեխնիկայի օգնությամբ թափքը «սքանավորվել» է եռաչափ պրոեկցիայով, այնուհետեւ դրա դիզայնը վերածվել է աբստրակտ քանդակի:

Lo Res-ը երկու ուղեւորի տեղ ունի: Դրանք տեղադրված են վարորդի հետեւի հատվածում: Նորույթն էլեկտրական շարժիչ ունի, որը թույլ է տալիս մինչեւ 50 կմ/ժ արագություն զարգացնել:

Ըստ motor.ru-ի, United Nude-ը չի բացառում սահմանափակ օրինակով Lo Res-ի թողարկումը: