Hyundai ընկերությունը կմշակի «լիցքավորված» կուպե, որը կարող է մրցակցել BMW M4-ի հետ։ Նորարարությունը թողարկվելու է հարավկորեական ապրանքանիշի Genesis ենթաապրանքանիշի անվան տակ։ Այս մասին հայտնում է Car and Driver պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Սպորտային մեքենան կկառուցեն Genesis G70 մոդելի երկդուռ մոդիֆիկացիայի բազայի վրա, որը կներկայացվի ինչպես թափքով կուպեի, այնպես էլ սեդանի տեսքով։ Ակնկալվում է, որ չորսդռնանի տարբերակը նույնպես մոդիֆկացիայի կենթարկվի եւ կկարողանա մրցակցել BMW M3-ի հետ, փոխանցում է Motor-ը։
Նախնական տեղեկություններով՝ «լիցքավորված» կուպեն եւ G70 սեդանը կունենան 3.3 լիտր ծավալով, 6-մխոցանի թվին տուրբո շարժիչ, որ առաջին անգամ տեղադրվել էր Genesis G90 սեդանի վրա։ Ֆլագմանի վրա այդ շարժիչը ունի 370 ձիաուժ հզորություն։
Նշենք, որ BMW M3-ը եւ M4-ը ունեն 3 լիտր ծավալով 6-մխոցանի շարժիչ՝ 2 տուրբինով, որոնք ունեն 431 ձիաուժ հզորություն։





























