Շվեյցարական ժամացույցների TAG Heuer ապրանքանիշը եւ մարզական մեքենաների իտալական արտադրող Abarth-ը  համատեղ Abarth 595 Competizione TAG Heuer նմուշ են թողարկել: Fiat 500-ի հիմքի վրա ստեղծված ավտոմեքենայի թողարկման առիթով ապրանքանիշը  թողարկել է  բացառիկ դրվագմամբ TAG Heuer Carrera խրոնոգրաֆը, տեղեկացնում է Lenta-ն:

Ավտոմեքենայի երկդռնանի թափք-հեչբեքը մշակվել է միլանյան Garage Italia Customs թյունինգի արհեստանոցում: Շարժիչի հզորությունը կազմում է 180 ձիաուժ: Սրահում ալյումինե իդենտիֆիկացիոն պանել է տեղադրված`  TAG Heuer Limited Edition,   TAG Heuer –ի լոգոտիպն օգտագործվել է նաեւ ձեւավորման այլ դետալներում: Մոդելը թողարկվել է 30 օրինակից, որոնք կվաճառվեն Բելգիայում` 27 790 եվրո գնով եւ Լյուքսեմբուրգում` 26 871 եվրո գնով: Արդյոք մեքենան մատչելի կլինի այլ երկրներում, չի հաղորդվում: