Ամերիկյան General Motors (GM) կոնցեռնը 2015-ին ամբողջ աշխարհում 9,8 մլն ավտոմեքենա է վաճառել` վաճառքի ռեկորդային ծավալ գրանցելով, տեղեկացնում է MarketWatch-ը:
Անցյալ տարի Հյուսիսային Ամերիկայում մեքենաների վաճառքն աճել է 6 տոկոսով` մինչեւ 3,6 մլն: Չինաստանում 3,6 մլն ավտոմեքենա է իրացվել, ինչը 5 տոկոսով գերազանցել է 2014 թվականի ցուցանիշը, գրում է Gazeta-ն:
Նշվում է, որ անցած տարվանից կոնցեռնի ղեկավարությունը փոփոխել է Չինաստանում վաճառքի հաշվարկման մեթոդիկան եւ սկսել է հաշվի առնել ոչ թե մեծածախ մատակարարումները, այլ երկրում մանրածախ վաճառքը: Դա հաշվի առնելով` GM-ի համաշխարհային վաճառքն անցյալ տարի ավելացել է 0,2 տոկոսով:
2015-ին ամերիկյան GM-ը ավտոարտադրողների համաշխարհային վարկանիշում երրորդ դիրքում է հայտնվել: Երկու ամենախոշորները դարձել են Toyota Motor-ը (10 մլն ավտոմեքենա) եւ գերմանական Volkswagen-ը (9,9 մլն ավտոմեքենա):


























