Jaguar Land Rover-ի բացարձակապես նոր ամենագնացը նկատել են Սկանդինավիայի ճանապարհներին փորձարկումներում: Բրիտանական ԶԼՄ-ների ֆոտոլրտեսները լուսանկարել են Land Rover Discovery-ի հինգերորդ սերնդի նմուշի նախատիպը: Նորույթի լուսանկարներն արդեն համացանցում են հայտնվել:
Լուսանկարից դատելով, նոր Land Rover Discovery 2017-ը նոր դիզայն է ստացել, որը նման է Discovery Vision Concept կոնցեպտ-կարի դիզայնին, տեղեկացնում է Daily-Motor-ը:
Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական կողմին, այն լազերային սկանավորման համակարգ կստանա, որը համակարգչին հնարավորություն կտա փոփոխել փոխանցումների տուփի եւ կախոցի կարգավորումները` կախված ճանապարհային պայմաններից: Ավտոմեքենան մշակվել է PLA հարթակի (Premium Lightweight Architecture) հիման վրա:
Նոր Land Rover Discovery 2017-ի շարժիչային գունապնակի մեջ կմտնի 3 լիտրանոց 6 գլանանոց ագրեգատ: Գնորդներին կառաջարկեն նաեւ ամենագնացի հիբրիդային տարբերակը, որը դիզելային շարժիչից բացի, զինված կլինի էլեկտրաշարժիչով:
Ըստ ամենայնի, Land Rover Discovery-ի նոր սերնդի ներկայացումը տեղի կունենա 2016-ի հոկտեմբերին Փարիզի ավտոսալոնի շրջանակում: Մեքենան վաճառքի կհանվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ:






























