Ferrari ընկերությունը California T մոդելի համար մշակել է Handling Speciale սպորտային փաթեթը, որը կբարելավի մեքենայի կառավարումը: Կատարելագործված սպորտային մեքենայի պրեմիերան կկայանա մարտին Ժնեւում:

Նորամուծությունը կունենա արդիականացված կախոց՝ վերաձեւված ամորտիզատորով եւ զսպանակներով, որոնց կոշտությունը առջեւից եւ  հետեւից կմեծանա 16 եւ 19 տոկոսով: Փոփոխությունները հատկապես նկատելի կլինեն Sport ռեժիմով վարելիս:

Բացի այդ, կմոդերնիզացվի  7-աստիճանի ռոբոտացված փոխանցման տուփը, որի շնորհիվ կպակասի աստճանը փոխելու ժամանակը:

Մեքենայի շարժիչը փոփոխությունների չի ենթարկվի: Ferrari California T-ն ունի 3.8 լիտր ծավալով 8-մխոցանի V8 շարժիչ, որը զարգացնում է 560 ձիաուժ հզորություն, հայտնում է Motor-ը: