Subaru ընկերության ղեկավարությունը հայտնել է, թե որ մեքենան է ընկերության ամենականացի մոդելը։

Պարզվում է, որ Ռուսաստանում կանանց շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես XV քրոսովերը՝ չնայած ի սկզբանե մեքենան նախատեսված էր տղամարդկանց համար։ Ընկերությունից հայտնել են, որ անցյալ տարի վաճառված Subaru XV-ի գնորդների 40 տոկոսը կանայք են եղել։

Ճապոնական այս ընկերության մնացած մեքենաների գնորդների շրջանում տղամարդկանց թիվը կազմում է 75-85 տոկոս, փոխանցում է Informing-ը։

Նշենք, որ Subaru XV-ը ստեղված է Impreza մոդելի հիման վրա եւ հագեցած է Subaru Boxer շարժիչի 2 տեսակներով՝ 1.6 լիտր ծավալով եւ 2.0 լիտր ծավալով՝ համապատասխանաբար 114 եւ 150 ձիաուժ հզորություն։