Հոլանդական Autovisie պարբերականի ձեռքում են հայտնվել Jaguar F-Type մոդելի ամենահզոր եւ արագ մոդիֆիկացիայի՝ SVR-ի պաշտոնական տվյալները։ Նոր մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.7 վայրկյանում, ինչը 0.4 վայրկյանով ավելի քիչ է, քան F-Type R մոդելինը։ Մեքենան ունի 5 լիտր ծավալով V8 շարժիչ, որի հզորությունը կազմում է 550 ձիաուժ, իսկ պտտման պահին՝ 575 ձիաուժ։ Շարժիչն ունի 8-աստիճանի ավտոմատ փոխանցման տուփ։
Կուպեի առավելագույն արագությունը 300-ից դարձել է 322 կմ/ժ։ F-Type SVR-ն տեղից 100 կմ/ժ արագություն է զարգացնում նույն 3.7 վայրկյանում, սակայն առավելագույնը կազմում է 312 կմ/ժ, հայտնում է Motor-ը։
Մեքենան ունի կարբոն-կերամիկական արգելակման մեխանիզմ, որոնք 21 կգ-ով թեթեւ են ստանդարտ մեխանիզմներից։ Բացի այդ, այն ունի տիտանե արտանետման համակարգ եւ նոր ալյումինե անիվներ, որոնք թույլ են տալիս քաշը թեթեւացնել 12 եւ 10 կգ-ով։





























