Ford ընկերությունը կդադարի ավտոմեքենաներ վաճառել եւ ներկրել Ճապոնիա եւ Ինդոնեզիա: Այս մասին հայտնի է դարձել Ford-ի ասիա-խաղաղօվկիանոսյան մասնաճյուղի տնօրեն Դեյվ Շոհայի նամակից, որը նա ուղարկել է այդ երկրներում ընկերության աշխատակիցներին:

Նամակում ասվում է, որ ընկերությունը «խելամիտ ուղի չի տեսնում, որը Ford-ը կարող է կիրառել՝ այդ երկրներում շահութաբերությունը բարձրացնելու համար»: Ford-ն այդ երկրներում մեքենա չի հավաքում: Այդ տարածաշրջանում ամերիկյան ընկերության մոտակա գործարանները գտնվում են Մալազիայում եւ Թայվանում: Այս մասին գրում է motor.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Ford-ի ճապոնական ներկայացուցչությունը բացվել է 1974 թվականին: Ներկայում այդ երկրում 52 դիլեր-կենտրոններ կան, որտեղ 292 մարդ է աշխատում: Իսկ ինդոնեզական ներկայացուցչությունը գործում է 2002 թվականից: