Անցյալ տարի Toyota Corolla-ն մնաց աշխարհում ամենավաճառվող մոդելը` վաճառքի բացարձակ ռեկորդ սահմանելով: Այդ մասին տեղեկացնում է «Ավտոստատ» վերլուծական գործակալությունը` վկայակոչելով focus2move նախագծի տվյալները:
2015-ին Toyota Corolla-ի համաշխարհային վաճառքը կազմել է 1,339 մլն միավոր, ինչը 4,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ford F-Series պիկապը վերջին 40 տարվա ընթացքում մնում է Ամերիկայում ամենամեծ ժողովրդականություն վայելող մոդելը, եւ անցյալ տարվա համաշխարհային վարկանիշում երրորդ տեղն է զբաղեցրել 920,17 հազար մեքենա (+1,6 տոկոս) արդյունքով, որոնցից 780 հազարն իրացվել է ԱՄՆ-ում, իսկ 118,8 հազարը` Կանադայում:
Աշխարհի ամենավաճառվող մոդելների տասնյակում ներառվել են նաեւ Ford Focus-ը (826,2 հազար, -19,4 տոկոս), Toyota Camry-ն (754,2 հազար, -1,9 տոկոս), Hyundai Elantra-ն (746,9 հազար, -9,1 տոկոս), Volkswagen Polo-ն (698,2 հազար, +2,2 տոկոս), Honda CR-V-ը (696,6 հազար, -2,5 տոկոս), Chevrolet Silverado-ն (669,7 հազար, +12,9 տոկոս) եւ Toyota RAV4-ը (664,4 հազար, +5,5 տոկոս):




























