Չինական Zotye ավտոարտադրողը պլանավորում է այս տարի միանգամից 4 մոդել թողարկել։ 2016թ. վերջին Չինաստանի ճանապարհներին կհայտնվեն  Zotye T600, T600S, T700 եւ T300 քրոսովերները։

Առաջին զույգը կլինեն T600-ը եւ T600S-ը։ Նշենք, որ T600-ն իր դիզայնը փոխառել է Jeep-ի վերջին մոդելից։ T600S-ը շատ նման կլինի T600-ին, միայն թե ավելի հզոր եւ պոչամասում մի շարք հավելումներով, փոխանցում է Informing-ը։

T700 մոդելի հիմքում ընկած կլինի գերմանական Porsche Macan-ը։ Zotye T700-ը վաճառքի կհանվի արդեն այս տարվա ապրիլին։

Եվ վերջին մոդելը կլինի T300-ը, որի շնորհանդեսը պլանավորվում է ապրիլին՝ Պեկինի ավտոշոուի ժամանակ։ Մեքենայի մասին բոլոր տեղեկությունները գաղտնի են պահվում։