Չեխական Skoda ընկերությունը Ժնեւի ավտոսրահում կներկայացնի VisionS կոնցեպտուալ ավտոմեքենան: Այս մասին գրում է Carscoops-ը:
Ավելի վաղ Skoda-ն նմանատիպ անվանումներով փորձարարական մեքենաներ էր թողարկել, որոնց արտաքինն ակնարկում էր ապագա մակնիշների մասին:
Ըստ Motor-ի, 2016 թվականի աշնանը Փարիզի ավտոսրահում կկայանա նաեւ Skoda Kodiak ամենագնացի շնորհանդեսը, որը մեկ աստիճան ավելի բարձր է Yeti մոդելից: Նոր սերնդի Volkswagen Tiguan-ի բազայի վրա կառուցված քրոսովերի երկարությունը շուրջ 4.75 մետր է: Այն կառաջարկվի բենզինե եւ դիզելային շարժիչներով: Ավելի ուշ ամենագնացը նաեւ հիբրիդային շարժիչով կառաջարկվի:




























