Ամերիկյան DeLorean Motor Company (DMC) ընկերությունը կվերսկսի սպորտային DMC-12 ավտոմեքենաների արտադրությունը, որոնք «ժամանակի մեքենայի» դերն են խաղացել «Հետ դեպի ապագա» եռագրության մեջ:
Սպասվում է, որ առաջին մեքենաները կթողարկվեն 2017 թվականին, որոնց շարժիչը զգալիորեն նորացված կլինի:
Վերջերս ԱՄՆ-ում ընդունված օրենքը թույլ է տալիս ոչ մեծ ընկերություններին սահմանափակ խմբաքանակով տրանսպորտային միջոցներ թողարկել, որոնք չեն համապատասխանում անվտանգության այն բոլոր չափանիշներին, որոնք ներկայացվում են խոշոր ավտոկոնցեռններին, գրում է The Dallas Morning News-ը:
1981 թվականի արտադրության DeLorean DMC-12 մեքենան կոռք էր դարձել «Հետ դեպի ապագա» ֆիլմից հետո: Ընդհանուր առմամբ, թողարկումից ի վեր (1981-1983 թվականներ) Հյուսիսային Իռլանդիայի գործարանում 8,5 հազար DMC-12 է արտադրվել, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:


























