Մեծ Բրիտանիայում թողարկել են վերջին Land Rover Defender մեքենան։ Այս ամենագնացները արտադրվում էին 1948թ.-ից։
Այս 68 տարիների ընթացքում արտադրվել է ավելի քան 2 մլն Land Rover Defender։ Jaguar Land Rover ընկերության ղեկավարը պատմել է մոդելը արդիականացնելու պլանների մասին, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։
Մասնավորապես մինչեւ վերջերս Սոլիհալ քաղաքի գործարանում Defender-ը հավաքում էին հիմնականում ձեռքով, եւ յուրաքանչյուր մեքենայի համար 56 ժամ էր ծախսվում, ինչը թանկ հաճույք է։ Բացի այդ, այդ թանկ մոդելն այլեւս լիովին չի համապատասխանում անվտանգության ժամանակակից պահանջներին։
Նշենք, որ 2014թ. հոկտեմբերին Jaguar Land Rover-ը հայտնել էր, որ դադարեցնում է Freelander քրոսովերի արտադրությունը եւ դրա փոխարեն գործարկում է Discovery Sport մոդելի արտադրությունը։


























