Porsche ընկերության բոլոր մոդելները հիբրիդային շարժիչով տարբերակ կունենան: Westfalen-Blatt պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է գերմանական ընկերության ղեկավար Օլիվեր Բլյումը:
Reuters-ի փոխանցմամբ, 2018 թվականին կենցաղային էլեկտրացանցից մարտկոցները լիցքավորելու հնարավորությամբ հիբրիդային տարբերակ կունենա 911 ընտանիքի հաջորդ սերունդը: Սպորտային մեքենան կկարողանա էլեկտրական շարժիչով երթեւեկել մինչեւ 50 կմ:
Ըստ Motor-ի, Porsche-ը հաստատել է սերիական էլեկտրական մեքենայի մշակման մասին լուրը, որը կստեղծվի մինչեւ 2018 թվականի ավարտը, Mission E-ի ոճով: Նորույթը շուրջ 500 ձիաուժ հզորությամբ շարժիչ կունենա, իսկ մարտկոցի լիցքը կբավարարի 600 կմ ճանապարհի համար: Էլեկտրական մեքենայի ստեղծման համար շուրջ 1 մլրդ եվրո կծախսվի:


























