Toyota Motor ավտոկոնցեռնը մոտավորապես 320 հազար ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձերի անսաարքության պատճառով, հայտնում է RNS-ը:

Հետ կանչման ենթակա են 2003-2006 մոդելային տարիների Toyota Land Cruiser ավտոմեքենաները, 2004-2006 մոդելային տարիների 4Runner–ը, եւ 2005 ու 2006 թթ թողարկված Tundra-ն ու Sequoia-ն: Նաեւ՝ 2003-2006 մոդելային տարիների Lexus LX 470-ը եւ 2004-2006 թթ. արտադրված Lexus GX -ը:

Ինչպես պարզաբանել են ընկերությունից, հետ կանչվող ավտոմեքենաները անվտանգության կողմնային բարձիկներ ունեն, որոնք «կառավարման մոդուլներում իրենց ոչ պատշաճ ծրագրավորման պատճառով» շարժիչը միացնելուց հետո՝ որոշակի պայմանների դեպքում կարող են բացվել եւ վնասել մեքենայում գտնվող մարդկանց: