Հնդկական Mahindra & Mahindra ընկերությունը ներկայացրել է կուպեանման թափքով կոնցեպտուալ ամենագնաց:   XUV Aero անվանումը ստացած նախատիպը կներկայացվի Նյու Դելիի Auto Expo ավտոսալոնում:

Նորույթը մշակվել է Մումբայի դիզայներական կենտրոնի մասնագետների կողմից, որոնք  «քաղաքային մեքենայի մեջ մարմնավորել են վագրակատվի ոգին»:

Ամենագնացը կառուցել են դիմահաղորդչային հարթակի վրա, որն ընկած է սերիական XUV 500 ամենագնացի հիմքում: Նախատիպը համալրել են  «նոր սերնդի» տուրբոշարժիչով, որը   210 ձիաուժ է զարգացնում: Նորույթն ի վիճակի է վեց վայրկյանից պակաս ժամանակում զրոյից մինչեւ 96 կմ/ժ արագություն զարգացնել, տեղեկացնում է  Motor-ը: 

XUV Aero-ն հարմարեցվող կախոց է ստացել աշխատանքի չորս ռեժիմներով`   Street, Sport, Race եւ Off-Road:

Ամենագնացի սալոնում կաշվե նստատեղեր են տեղադրվել, թվային սարքատախտակ, ինչպես նաեւ մետաղական եւ կարբոնային դեկորատիվ ներդիրներ: Բացի այդ, կոնցեպտը լրիվ նոր մուլտիմեդիական համալիր է ստացել: 

Սերիական XUV Aero-ի ստեղծման մասին առայժմ չի հաղորդվում: Նման ապրանքային ավտոմեքենան կարող էր   Mahindra XUV 500 մոդելից մեկ աստիճանով ավելի բարձր տեղ զբաղեցնել: