Եվրոպական հանձնաժողովի կանխատեսումների համաձայն, առաջիկա երկու տարում երեք մլն ներգաղթյալ կարող է գալ Եվրոպա, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին:

MigrationWatch անկախ կենտրոնի իրականացրած հետազոտության համաձայն, 2015-ին 1,8 մլն ներգաղթյալ է անօրինականորեն անցել Եվրոպայի սահմանը, իսկ   1,27 մարդ ապաստան է խնդրել: Ներգաղթի աճի տեմպերը   95 տոկոս են կազմել:

Նշվում է, որ Եվրոպայում ապաստան փնտրելու եկած անձանց մեծ մասը սիրիացիներ են: Երկրորդ եւ երրորդ տեղերում համապատասխանաբար Աֆղանստանի եւ Իրաքի բնակիչներն են: Բացի այդ, մեծացել է տնտեսական ներգաղթյալների թիվը, ինչպես նաեւ այն անձանց, որոնք Եվրոպա են գալիս խաղաղ երկրներից, որտեղ ռազմական հակամարտություններ չկան

Այսպես, այս տարվա վեց շաբաթների ընթացքում ծովով Եվրոպա է եկել   10 անգամ ավելի շատ ներգաղթյալ, քան 2015-ի նույն ժամանակահատվածում:

Նշվում է, որ փախստականների ճնշող մեծամասնությունը Եվրոպա է գալիս Թուրքիայից: Անցյալ տարվա սկզբից ի վեր նրանց թիվը մոտ մեկ մլն մարդ է կազմել: